
Չինական Խենան պրովինցիայում տղամարդն ու իր մայրը զոհվել են՝ փորձելով զուգարանից հանել բջջային հեռախոսը. տեղեկացնում է «Ֆրանս պրեսսը»:
Երիտասարդ կինը վայր է գցել իր բջջայինը աղբահորի մեջ: Նրա ամուսինը ցատկել է հորը՝ փորձելով հանել հեռախոսը, սակայն թունավոր գոլորշիներից կորցրել է գիտակցությունը: Այնուհետև փոսն են ցատկել ինքը` կինը, նրա սկեսուրը, ինչպես նաև՝ երկու հարևան: Բոլոր 6-ը հայտնվել են ծուղակում:
Տեղի բնակիչները նրանց դուրս են հանել պարանի միջոցով: Հեռախոսը գցած կինը գտնվում է անգիտակից վիճակում, նրա ամուսինն ու սկեսուրը մահացել են, մնացածը թեթևակի վատառողջ են:
Գտնվել է արդյոք հեռախոսը, տեղեկատվության մեջ չի նշվում: