Հայաստանում Ուկրաինայի դեսպանը վերադառնում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ուկրաինայի դեսպանը վաղը կլինի Երևանում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էին լրատվամիջոցները, Իվան Կուխտայի վերադարձը հավանական էր համարվում առաջիկա օրերին, սակայն պարզվում է, որ դեսպանի՝ ՀՀ վերադառնալու հետ կապված հարցերը սպասվածից արագ են կազմակերպվել:

Կարծիք կա, որ հայ-ուկրաինական հեղհեղուկ հարաբերությունները ջերմացնող այս քայլին նպաստել է Պյոտր Պորոշենկոյին ուղղված Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ նրա՝ նախագահ ընտրվելու առթիվ:

Ս. Սարգսյանի անվերապահ դիրքորոշումն անսպասելիորեն դրական արձագանքի է արժանացել պաշտոնական Կիևի կողմից:




Լրահոս