Կոստրոմայի Լոկոմոտիվնի փողոցում, որտեղ հունիսի 2-ին նախատեսվում է գեյ-շքերթի անցկացումը, վթարվել է կոյուղին: Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է քաղաքապետարանի ԶԼՄ -ների հետ աշխատանքի բաժնի պետ Յուլիա Վորոնցովան:
Նա տեղեկացրել է, որ շքերթը այլ վայրում անցկացնել ևս հնարավոր չէ, քանի որ համաձայնեցման համար ժամանակ չի մնում:
Կեմերովոյի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների ընկերակցությունը ավելի վաղ դիմել էր իրենց միջոցառումը հունիսին 1-ին անցկացնելու խնդրանքով, սակայն նրանց մերժել էին, քանի որ այդ օրը նախատեսվում են Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ: