
ԵԽԽՎ վերջին նիստում արդեն նախկին պատգամավոր, այժմ ԵԽԽՎ-ում հատուկ կարգավիճակ ունեցող Գորան Լինդբլանդը, ով հայտնի էր որպես ադրբեջանամետ, ադրբեջանական լոբբիի ակտիվ քարոզիչ, հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին մեղադրել է իրեն կաշառելու փորձերի մեջ: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նախկին պատգամավորը Հարությունյանին մեղադրել է նրա իսկ ներկայությամբ` ասելով, որ հայ պատգամավորը փորձել է իրեն կաշառել, որպեսզի ինքը զբաղվի հայկական լոբբիով: Երեկ մեկնաբանությունների համար զանգահարեցինք պարոն Հարությունյանին, սակայն վերջինս, պատճառաբանելով զբաղվածությունը, անգամ չլսեց հարցն ու արագ դրեց լսափողը: