
Ուկրաիանում ԵԱՀԿ դիտարդական առաքելությունը հայտնել է ուրբաթ օրը դիտորդների ևս մեկ խմբի անհետացման մասին:
«Նախօրեին` տեղական ժամանակով 19:00-ին, կորսվել է կապը Լուգանսկում աշխատող խմբի հետ»,-ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ինքահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության մամլո ծառայությունը հերքել էր Լուգանսկի մարզում չորս դիտորդների խմբի ձերբակալման մասին լուրը:
«Չորս դիտորդ, այդ թվում` ռուսաստանցին, նախօրեին ժամանել են Սվերդլովսկ: Այնտեղ նրանց լավ դիմավորել են և ամեն բան ցույց տվել», – պատմել ԼԺՀ մամլո ծառայության ղեկավարը:
Նրա խոսքով՝ մայիսի 29-ին դիտորդները որոշել են մնալ քաղաքում, քանի որ մթին ճանապարհ ընկնելն անվտանգ չէր. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: