
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել Գազի հարցերով հանձնաժողովի դռնփակ նիստ: Նիստի ավարտից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը տեղեկացրեց, որ պետք է լինի հաղորդում ոչ միայն տեխնիկական առումով, այլև՝ նախնական եզրակացություն:
«Չորս ենթախմբերից յուրաքանչյուրը պետք է ներկայացնի իր տեսակետը` կապված հանձնաժողովի հաշվետվության հետ, որը կքննարկվի հանձնաժողովում և կմտնի հաղորդման մեջ»,- նշեց նա:
Նա նշեց, որ դա միջանկյալ հաղորդում է լինելու, գնահատականները կլինեն նախնական` ոչ լրիվ փաստավորված և հաստատված, սակայն դա հիմք կլինի հանձնաժողովի աշխատանքները շարունակելու համար: