
Բոլորովին վերջերս ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը մեկնել է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով «Ժողովուրդ»-ի այս տեղեկությանը, ասաց. «Ես նման տեղեկություններ չունեմ, ավելին, ՀՀԿ շտաբը դեռ չի ձեւավորվել: Այն կձեւավորվի օրենքով նախատեսված կարգով: Եւ բացի այդ, խորհուրդ կտամ ուշադրություն չդարձնել ամեն տեսակի հրապարակումների: ՀՀԿ-ն հրապարակային գործող կառույց է, եւ արտաքին կապերի հետ կապված` եթե լինում են իրադարձություններ, մենք այդ մասին տեղեկացնում ենք»: Մինչդեռ մեր աղբյուրները պնդում են, որ այս այցից հետո է որոշում կայացվել, որ ՀՀԿ համագումարը հրավիրվի մարտի 17-ին: Հայտնի է, որ ՀՀԿ-ում սպասում են ՌԴ-ում կայանալիք ընտրությունների ավարտին, որից հետո արդեն նրանք կանեն իրենց համագումարը: