ՀՀ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը Հայաստան է հրավիրել Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւին: «Ժողովուրդ»-ի այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԱԽ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը` ավելացնելով. «ՀՀ ԱԱԽ-ի եւ ՌԴ-ի անվտանգության խորհրդի միջեւ համագործակցության ծրագիր է ստորագրվել Հայաստանում, եւ այդ ծրագրերի քննարկման համար պարբերաբար այցեր են լինում` աշխատանքային այցեր, պաշտոնական հանդիպումներ»: Ամիրյանը նշեց, որ դեռեւս որոշված չէ, թե երբ է Պատրուշեւը ժամանելու. «Հնարավոր է` 2-3 ամիս հետո»: Այս այցի մեջ հետաքրքիրը ոչ միայն այն է, որ Պատրուշեւը երկար տարիներ ղեկավարել է ՌԴ դաշնային անվտանգության ծառայությունը, այլ այն իրողությունը, որ հունվարի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունեց «Ռոսսելխոզբանկ»-ի խորհրդի նախագահ Դմիտրի Պատրուշեւին` Նիկոլայի որդուն: Կրտսեր Պատրուշեւը մտադիր է Հայաստանում «Ռոսսելխոզբանկ»-ի ներկայացուցչություն եւ ագրոսերվիս հիմնել: Այսինքն` առաջիկայում իշխանական բիզնեսի մի նոր ճյուղ է բացվելու:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ