ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` փետրվարի 18-ին տեղի կունենա «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) հերթական` 9-րդ համագումարը: Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԵԿՄ քարոզչության բաժնի պետ Հակոբ Հակոբյանից, սակայն նա երկու օր շարունակ չպատասխանեց մեր զանգերին: Նա խնդրեց զանգահարել 40 րոպեից, ապա ասաց, թե շատ զբաղված է: Հիշեցնենք, որ ԵԿՄ 8-րդ համագումարը տեղի էր ունեցել 2010թ. փետրվարի 16-ին, որի ընթացքում զեկույցներով հանդես էին եկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը եւ միության այլ անդամներ: Փետրվարի 18-ին կգումարվի արդեն 9-րդ համագումարը:




Լրահոս