Ուկրաինան կարող է ուրբաթ օրը ստոկհոլմյան արբիտրաժ հայց ներկայացնել «Գազպրոմի» դեմ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Յուրի Պրոդանը, որը գտնվում է Բեռլինում՝ գազի հետ կապված հարցերով Ռուսաստան-Ուկրաինա-ԵՄ նախարարների եռակողմ հանդիպման նախօրեին:
«Մոտակա ժամանակներս, շատ հնարավոր է` այսօր, …կարելի է էլեկտրոնային փոստով», – ուկրաինական նախարարի խոսքը մեջբերում է РИА «Новости»-ին:
Նա հաստատել է ուկրաինական իշխանությունների այն դիրքորոշումը, որ մատակարարված ռուսաստանյան գազի դիմաց Ուկրաինայի պարտքի մարումը հնարավոր է միայն գնի իջեցումից հետո:
Ռուսաստանյան կողմը, հակառակը, պատրաստ է խոսել Կիևի համար հնարավոր գնային զիջումների մասին միայն պարտքի մի մասը մարելուց հետո: