
Հունիսի 2-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։
Խորհդակցության մեկնարկը տեղի կունենա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:
ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:
Նախատեսված է խորհրդակցության մասնակիցների այցելությունն Արցախ, որտեղ նրանց կընդունի Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: