
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր ստացել են մեկ ամսվա աշխատավարձ, իսկ գործարանն իր աշխատակիցներին պարտք է ավելի քան մեկ տարվա աշխատավարձ:
Այս մասին տեղեկանում ենք «Կամք» քաղաքացիական նախաձեռնությունից:
Նշենք, որ մայիսի 23-ին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը խոստացել էր, որ մեկ ամսվա աշխատավարձ են ստանալու նաիրիտցիները՝ այս կերպ կանխելով գործարանի աշխատակիցների բողոքի ակցիան նախագահական նստավայրի մոտ: