ԿՈՎԱԼԸ ԴՌՆԵԴՈՒՌ Է ԸՆԿԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը շարունակում է իր «մեթոդներով» ամեն ինչ անել, որպեսզի Հրազդանի քաղաքապետ կարգի իր ենթակա թեկնածու Արամ Դանիելյանին: Շահգալդյանը հիմա էլ «նստել է հեռախոսի վրա» եւ զանգահարում է Հայաստանի բոլոր նախարարներին, խնդրում նրանց, թե «թասիբի հարց» է, որպեսզի նախարարները հրահանգեն իրենց ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին` աշխատանքից ազատել Սասուն Միքայելյանի կողմնակիցներին: Նա «զոհերի» մի ամբողջ ցուցակ ունի. զանգահարում է նախարարներին եւ ՀՀԿ-ի անունից թելադրում հրազդանցիների անուն-ազգանունները: Այնպես որ, առաջիկայում էլի մարդիկ կազատվեն աշխատանքից: Բացի այդ, բոլոր այն ավտոմեքենաները, որոնք կանգնում են Միքայելյանի շտաբի առջեւ, ցուցակագրվում են: Դրանից հետո տերերին հերթով որեւէ պատրվակով կանչում են ոստիկանության բաժանմունք եւ «աշխատանք տանում» նրանց հետ: Կովալը համագործակցում է նաեւ ոստիկանների հետ: Թե ինչու է այդ աշխատաոճը ընտրել, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել մարզպետ Շահգալդյանից, սակայն չստացվեց:




Լրահոս