ԱՐՇԱՎ` ՀԱԿ-Ի ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները պատրաստվում են Հայ ազգային կոնգրեսի դեմ հակաքարոզչության նոր ալիք բարձրացնել եւ ընդդիմադիր գործիչների վերաբերյալ ուշագրավ «փաստեր վերհանել»: Մասնավորապես, լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխանությունները փորձելու են հիմնականում կենտրոնանալ, թե ընդդիմադիր գործիչներից ով է իշխանության ներկայացուցիչների հետ մտերիմ հարաբերությունների մեջ կամ երբեւէ եղել: Եւ այդ ամենն առաջին հերթին անելու են լրատվամիջոցներին տեղեկատվական արտահոսք կազմակերպելով, որպեսզի «ապացուցվի», որ ՀԱԿ-ն ընդդիմություն չէ: ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը բնական համարեց իշխանությունների մտադրությունները: «Ակնհայտ է, որ իշխանությունները պետք է փորձեն պառակտել Կոնգրեսը, քանի որ առաջիկայում համաժողովրդական նոր ալիք է բարձրանալու, ու նաեւ այլ ուժերի հետ ենք վերահսկելու ընտրությունների արդյունքները, իսկ դա կարող է սպառնալ կոալիցիայի, ՀՀԿ-ի` մեծամասնություն կազմելուն:  Իշխանություններն էլի կփորձեն նման քայլերի դիմել, բայց հուսով եմ` ապարդյուն: Նախկինում էլ նրանց կողմից եղել են նման անհաջող փորձեր: Կարծում եմ` մեզ մոտ ողջախոհությունն ավելի շատ է, քան ամբիցիաները»,-նշեց նա:




Լրահոս