Ադրբեջանում կրկնակի քաղաքացիությունը թաքցնողը կդատապարտվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանում այլ երկրի քաղաքացիություն ընդունելու փաստը թաքցնելու համար սահմանում են քրեական պատասխանատվություն: Քաղաքացիության մասին օրենքում համապատասխան փոփոխությունների մասին օրինագիծը առաջարկվել է հանրապետության խորհրդարանի կողմից:

Ինչպես տեղեկացնում է «Новости-Азербайджан» կայքը, այլ երկրի քաղաքացիությունն ընդունած Ադրբեջանի քաղաքացին պետք է մեկ ամսվա ընթացքում գրավոր տեղեկացնի այդ մասին իշխանության համապատասխան մարմնին: Այն անձինք, ովքեր չեն ներկայացնի նման տեղեկատվություն պատասխանատվություն կկրեն Ադրբեջանի քրեական օրենսգրքում նախատեսված կայքով:
Օրենքը հետադարձ ուժ չի ունենա և չի վերաբերվի այն անձանք, ովքեր այլ երկրի քաղաքացիություն են ընդունել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը:




Լրահոս