Վերջին տարիներին խառնամուսնությունները լայն տարածում են գտել նաև հայ ժողովրդի շրջանում:
Կարծիքները երևույթի վերաբերյալ, ինչպես հաճախ, հակասական էին նաև Armlur.am-ի հարցումներում:
Մեր՝ առավել տարեց զրուցակիցները պահպանողական էին և դեմ էին արտահայտվում հայի և ցանկացած այլազգու ամուսնությանը:
Երիտասարդները մեծ մասամբ կողմ էին օտարի հետ ընտանիք կազմելուն` պատճառաբանությամբ, թե կարևորը սերն է:
Մնում է հուսալ, որ ազգային գիտակցությունն ավելի բարձր կգտնվի, և ամեն դեպքում հայ երիտասարդն իր կողակցին կփնտրի սեփական ազգի ներկայացուցիչների շրջանում:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան