
Մոսկվայում ձերբակալել են երեք ասիացու, ովքեր երիտասարդին ազատ արձակելու համար գումար են պահանջել:
Ինչպես «Росбалту»-ին տեղեկացրել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից, ավելի վաղ ոստիկանություն է դիմել մի տղամարդ, որը պատմել է, թե ինչպես անհայտ անձինք իր հարազատին բռնի կերպով նստեցրել են ՎԱԶ մակնիշի մեքենա և հեռացել: Դրանից հտո անծանոթ համարից առևանգվածի եղբոր հեռախոսին հաղորդագրություններ են հղվել, որոնց միջոցով չարագործները 100 հազար ռուբլի են պահանջել երիտասարդին ազատ արձակելու համար:
Մայիսի 27-ին քրեական հետախուզության աշխատակիցները Նովոյասենեվսկի պողոտայի վրա երեք կասկածյալներին ձերբակալել են, իսկ երիտասարդին ազատ են արձակել:
Ձերբակալվածները 18-ից 26 տարեկան երիտասարդներ են Միջին Ասիայից: