Այսօր՝ մայիսի 30-ին Ֆրանսիայի կաթոլիկները նշում են Սուրբ Ժաննա դ’Արկի օրը, ով համարվում է զինվորականների և Ֆրանսիայի հովանավորը:
1920թ.-ին Բենեդիկտոս XV-րդ պապի հրամանով Ժաննա դ’Արկը դասվել է սրբերի շարքը, թեև մարդիկ երկրպագել են նրան դարերի ընթացքում, գրում է Calend-ը:
Ժաննան ծնվել է 1412թ.-ին ֆրանսիական Դոմրեմի գյուղում: Մանուկ հասակից նա սրբերի ձայներ էր լսում, որոնք իրեն իբր նախապատրաստում էին Ֆրանսիայի փրկիչը դառնալու առաքելությանը:
Անգլիացիների հետ պատերազմի ժամանակ Ժաննան դժվարությամբ հասնելով Շինոն քաղաքը, որ գտնվում էր թագաժառանգ Կառլոսը, կարողացել է համոզել նրան, որ իր միջոցով խոսում է Ամենաբարձյալը:
Բանակը գլխավորելով, 17-ամյա Ժաննա դ’Արկը կարողացել է ճեղքել անգլիացիների կողմից Օռլեանի շրջափակումը և ստիպել նրանց թողնել քաղաքը, ինչի համար ժողովուրդը նրան Օռլեանի դիցուհի է կոչել:
Ժաննայի հաղթանակները հնարավորություն տվեցին Կառլին թագավոր օծվել, սակայն համբավը վախեցնում էին երկրի վերնախավին, և նա փաստորեն հեռացվեց բանակի հրամանատարի իր պաշտոնից:
1430թ.-ին Ժաննա գերի ընկավ, և եկեղեցական դատարանը կախարդանքի մեղադրանքով նրան դատապարտեց հրկիզման: