Արդեն տեղեկացրել էինք, որ մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին տեղափոխել են Երեւանի Ա.Լ.Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրել էր, որ հունվարի 31-ին նրան կվիրահատեն: Սակայն երեկ մեզ հետ զրույցում նշեց. «Վիրահատությունը չի եղել, քանի որ ուրբաթ օրը նախատեսված է Տեր-Պողոսյանի դատը: Վերջինս դիմել է դատարան` նշելով, որ ուզում է այդ դատական նիստին մասնակցել եւ իր համաձայնությունը չի տալիս` վիրահատվելու համար: Բնական է, որ մենք ստիպողաբար չենք կարող նրան վիրահատել, նա ուղղակի մեզ խնդրել է: Իսկ համապատասխան մարմիններն էլ տեղյակ են, որ համապատասխան դատական նիստը կկայանա, հետո նոր վիրահատությունը կանենք»: Մելքոնյանը ավելացրեց, որ Տեր-Պողոսյանն այժմ հիվանդանոցում է գտնվում, եւ առողջական վիճակը նորմալ է: Հիշեցնենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանը տառապում է աղիքային քաղցկեղով:
ՉԻ ՈՒԶՈՒՄ` ՎԻՐԱՀԱՏԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ