ԱՆՀՈՒՅՍ ՔԱՅԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակից Արման Գալոյանը երեկ նախաձեռնել է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանի: Երեկ` երեկոյան, արդեն տարբեր լրատվամիջոցների 62 լրագրող էր միացել ստորագրահավաքին: Այսօր արդեն լրագրողները պատրաստվում են հայտարարության տեքստը ներկայացնել ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին: Պողոսյանի հանդեպ կատարվածը համարելով անթույլատրելի` լրագրողները շեշտել են, որ Պողոսյանն ավելի քան 20 տարի աշխատել է խորհրդարանում, իր պաշտոնավարման ընթացքում մշտապես աչքի ընկել բարեխղճությամբ, պրոֆեսիոնալ բարձր ունակություններով, առանց խտրականություն դնելու շփվել բոլոր լրագրողների հետ: «Եթե անգամ նրա կողմից կատարվել է ինչ-որ ակամա սխալ, ապա աշխատանքից հեռացնելը, այսինքն՝ օրենքով նախատեսված պատժի ամենախիստ ձեւը, անհամաչափ է: Եւ կոչ ենք անում Ձեզ` անհապաղ վերանայել ու չեղյալ հայտարարել ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին աշխատանքից ազատելու կարգադրությունը»,-ասված է հայտարարության մեջ:




Լրահոս