ԱՃՈՒՄ ԵՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային վիճակագրական ծառայության` այսօր հրապարակած տվյալների համաձայն` այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակն ընթացիկ հաշվառմամբ (2001թ. մարդահամարի հիմքով վարվող) կազմել է 3 մլն 274.3 հազ. մարդ: Այդ թվում` քաղաքային բնակչության թիվը կազմել է 2 մլն 096.0 հազ., գյուղականը` 1 մլն 178.3 հազ. մարդ: Հունվարի դրությամբ ՀՀ բնակչության 1 մլն 127.3 հազ.-ը բնակվում է մայրաքաղաք Երեւանում: Ըստ ԱՎԾ տվյալների` 2011 թվականի հունվարի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակն աճել է 11.7 %-ով: Նախորդ տարի Հայաստանում ծնելիության ցուցանիշը նվազել է 3.1%-ով` ծնվել է 43.447 երեխա: Մահացության ցուցանիշը 2010 թվականի համեմատ 2011-ին աճել է 0.4%-ով:




Լրահոս