Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում «Ռոստովի» փոխարեն կխաղա «Սպարտակը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում  Մոսկվայի «Ռոստովի» փոխարեն կխաղա «Սպարտակ» ֆուտբոլային ակումբը, որը Ռուսաստանի առաջնությունում գրավել է 6-րդ տեղը եւ ունի համապատասխան արտոնագիր: «Կարծում եմ` հենց այսօր մասնակցության փաստաթղթերը կուղարկենք ՈւԵՖԱ»,- հայտարարել է Ռուսաստանի ֆուտբոլի  գլխավոր քարտուղար Անատոլի Վորոբյովը:

Վերջինս նաև հայտարարել է, որ  «Ռոստով» ֆուտբոլային ակումբը  լիցենզավորման հետ կապված  մի քանի անգամ խնդիրներ  է ունեցել  և այդպես էլ դրանք չի շտկել: «Պետք էր ժամանակին մտածել ֆինանսական խնդիրների մասին և լուծել դրանք, այլևս ուշ է»,- հայտարարել  է Վորոբյովը:

Հիշեցնենք, որ առաջին անգամy չէ, որ «Ռոստով» ֆուտբոլային ակումբը  լիցենզավորման հետ  կապված խնդիրներ է ունեցել:




Լրահոս