
Մոսկվայում այսօր թեթև քաշային բռնցքամարտիկ Էդուարդ Տրոյանովոսկին իր ծննդյան օրն իրեն շատ լավ նվեր արեց: Նա չորրորդ ռաունդում նոկաուտով հաղթեց բելառուսցի Անտոն Բեկիշին:
Տրոյանովսկին, ով դարձավ 34 տարեկան, երրորդ ռաունդում իր մրցակցին նոկդաունի ենթարկեց: Հաջորդող երեք րոպեների ընթացքում Բեկիշը հրաժարվեց շարունակել մենամարտը: Տրոյանովսկին գրանցել է 19 հաղթանակ, 0 պարտություն: