
Բրիտանացի պրոումոթեր Էդդի Հերնը հայտարարել է, որ եթե միջին քաշային WBA և IBF վարկածի չեմպիոններ Կարլ Ֆրոչի և Ջորջ Գրոուվսի մենամարտն ավարտվի Ֆրոչի հաղթանակով, ապա Ֆրոչի` երկրորդ քաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկ Անդրե Ուորդի հետ ռեվանշը քիչ հավանական է:
Կարլ Ֆրոչ
Ջորջ Գրոուվես
«Բոլորն ասում են, որ պետք է լավագույնների հետ մենամարտել, բայց բռնցքամարտիկն այդ ճանապարհով չի կարող գումար վաստակել: Այս տղաները վտանգում են իրենց առողջությունը յուրաքանչյուր խաղում»,-հայտարարել է Էդդի Հերնը` հավելելով, որ Ուորդը լավ բռնցքամարտիկ է, բայց քիչ վաստակող ու վճարվող: