Սպասվում է փոփոխական եղանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 30-ին առավելապես լեռնային շրջաններում, հունիսի 1-4-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

Քամին հարավ-արևելյան` 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 31-01-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի` 3-5 աստիճանով:

Երևանում`

Մայիսի 30-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հունիսի 1-4-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Երևանի մայիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 33.60C (1990թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 8.30C (1991թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 19.80C




Լրահոս