Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կոռուպցիան համարում է Հայաստանում ժողովրդավարության կայացման, տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից մեկը: Նրա կարծիքով` չնայած այս խնդրի շուրջ ամենաբարձր մակարդակով ստեղծված հանձնաժողովներին եւ բազմաթիվ գրանտներին` կոռուպցիան ոչ միայն չի պակասում, այլեւ խորանում է: Հայաստանցիները կոռուպցիան իրենց մաշկի վրա զգում են ամեն օր: Ընդ որում, ըստ նրա` ոչ կենցաղային բարձր մակարդակի կոռուպցիայով ենք փորձում բացատրել քաղաքական եւ տնտեսական բնագավառների ոչ ռացիոնալ լուծումները:
ՉԻ ՆԱՀԱՆՋՈՒՄ, ԱՅԼ ԽՈՐԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ