«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկուշաբթի օրը՝ ժամը 14.00-ին, «Հրաշալի քառյակ»-ը կրկին որոշել է հանդիպել: Այս անգամ հանդիպումը կայանալու է ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունում:
Մեր տեղեկություններով՝ օրակարգում հիմնականում լինելու է մեկ հարց. հստակեցնել եւ հրապարակել այն պահանջները, որոնք Քառյակը պատրաստվում է ներկայացնել ՀՀ կառավարությանը:
Բանն այն է, որ Քառյակում միասնական որոշում չկա, քանի որ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեռեւս ցանկանում են սպասել կառավարության գործունեությանը 100 օր, իսկ ՀԱԿ-ն ու «ժառանգություն»-ն առաջարկում են ավելի կտրուկ լինել, հանրահավաքներ անցկացնել: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը չհերքեց մեր այս տեղեկությունները. «Ես արդեն ասել եմ, որ Քառյակը սիամական երկվորյակ չէ, որ բոլոր հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները նույնը լինեն: Քառյակի սեփականություն են դառնում այն որոշումները, որոնք ընդունվում են կոնսենսուսով, 4 ուժերի համաձայնությամբ»»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: