«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական կայքը մեկ ամիս է, ինչ չի թարմացվել: Վերջին լուրը, որ տեղադրված է այս կայքում, Արթուր Բաղդասարյանի՝ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հրաժարականի մասին է:
Ընդ որում, լուրը պատմում է Բաղդասարյանի՝ ապրիլի 25-ի ասուլիսից դրվագներ, որտեղ նա հայտարարել էր հրաժարականի մասին: Մինչդեռ նկատենք, որ Բաղդասարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում ներկայացրել է ավելի ուշ, եւ ապրիլի 30-ին եղել էր Սերժ Սարգսյանի հրամանագիրը՝ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Ի դեպ, չնայած հիմա Բաղդասարյանն այլեւս ԱԽՔ պաշտոնը չի զբաղեցնում, սակայն կայքի առաջին էջում շարունակում է պահպանվել Ա.Բաղդասարյանի ողջույնի խոսքը, որտեղ նա ներկայացված է որպես ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Թեեւ, եթե անկեղծ լինենք, ապա այդ մարմինը վաղուց ի վեր դադարել է լուրջ գործոն լինելուց»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: