Թուրքիայի ոստիկանությունը պատրաստվում է զանգվածային բողոքների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել երիտասարդներին չճնշել Թաքսիմ հրապարակում բողոքի զանգվածային ցույցերի տարելիցը: Այս հայտարարությամբ նա հանդես է եկել ցույցերի նախօրեին, որոնք նախապատրաստվում են կիրակի օրը:

Սպասվում է, որ կառավարությունն անվտանգության լուրջ միջոցներ կձեռնարկի, թեև չի փակել Թաքսիմն այնպես, ինչպես դա արել էր մայիսի 1-ին: Հրապարակի շուրջ արդեն կենտրոնացվել են ոստիկանության ուժեղացված ջոկատներ, հատուկ տեխնիկա, ներառյալ՝ ջրցան սարքով մեքենաներ. տեղեկացնում է ВВС-ն:

Բողոքի ցույցերը կարող են անցկացվել նաև այլ քաղաքներում:

 




Լրահոս