Ձկնաբույծները հանդիպել են բնապահպանության նախարարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ձկնարտադրողների եւ ձկնարտահանողների միություն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանն armlur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ  երեկ ձկնաբույծները հանդիպել են բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հետ: Հանդիպման նպատակն է անդրադառնալ ձկնաբուծարանների և ձկնաբույծների խնդիրներին:

Արթուր Աթոյանի տեղեկացմամբ` բնապահպանության նախարարության հետ   ձկնաբույծների միությունը սերտ համագործակցելու է` խնդիրների փոխշահավետ լուծման համար: «Այնպես պետք է անել, որ ո՛չ ձկնաբույծները տուժեն, ո՛չ էլ ջրային ռեսուրսները»,-եզրափակեց Աթոյանը:

Հիշեցնենք, որ ձկնաբուծական տնտեսությունները, բացելով անհարկի խորքային հորեր, այդ խորքային հորերից ջուրը անխնա լցրել են ձկնաբուծարանները։ Դրա հետևանքով Արարատյան դաշտի ջրառատ ընդերքը դատարկվել է։ Ու հիմա, պարզվում է, Արարատյան դաշտում ոռոգման համար ջուր չկա,  բացի դա էլ՝ ձկնաբուծական տնտեսությունները գտնվում են կործանման եզրին:

Սոնա Դավթյան




Լրահոս