Այսօր նշվում է Շիկահերների միջազգային օրը, և գեղեցիկ սեռի բոլոր այն ներկայացուցիչների համար, ովքեր հպարտանում են իրենց մազերի բնական բաց գույնով, առանձնահատուկ օր է: Բանն այն է, որ 2006-ին մայիսի 31-ը հայտարարվել է շիկահերների օր: Հենց այդ ժամանակ էլ սահմանվել է և առաջին անգամ հանձնվել շիկահերների համար առաջին հատուկ մրցանակը` «Ադամանդե մազակալը». տեղեկացնում է rosbalt.ru-ն:
Գիտնականները կարծում են, որ բնական շիկահերը շատ հազվադեպ երևույթ է, և նրանց հաշարկներով՝ 2202թ. նրանք իսպառ կվերանան:
Միայն վերջին 50 տարվա ընթացքում շիկահերների թիվը կրճատվել է: Եթե մինչ այդ երկրագնդի բնակիչների 49%-ն էր շիլահեր, այժմ նրանց թիվը կազմում է 14%:
Դա տեղի է ունենում մի քանի պատճառով: Առաջինը՝ որպեսզի երեխան շիկահեր ծնվի, նրա երկու ծնողներ էլ պետք է բաց գույնի մազեր ունենան:
Երկրորդը` այն երկրներում, որտեղ գերիշխում է մազերի մուգ գույնը, բնակչությունն անընդհատ աճում է, այն դեպքում, երբ եվրոպացիները` գերմանացիները, սկանդինավները, ռուսները, որոնք հանդիսանում են «շիկահեր գենի» կրողները, հաճախակի բավարարվում են մեկ երեխայով:
Բաց գույնի մազերով վերջին մարդը, գիտնականների կարծիքով, կծնվի Ֆինլանդիայում, ուր բնակվում են բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենամեծ թվով շիկահերներ: