
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն նշել է այն երեք ֆուտբոլիստների անունները, որոնք չեն ընդգրկվելու Մունդիալ-2014-ին` հավաքականի վերջնական հայտացուցակում. փոխանցում է «Marca»-ն:
Իսպանացիներից աշխարհի առաջնությանը չեն մասնակցի «Սևիլյայի» պաշտպան Ալբերտո Մորենոն, «Ատլետիկի» կիսապաշտպան Անդեր Իտուրասպեն և «Մանչեսթեր Սիթիի» խաղացող Խեսուս Նավասը։
Թե առաջին երկու ֆուտբոլիստներն ինչ պատճառով բաց կթողնեն առաջնությունը` դեռ պարզ չէ, իսկ Նավասի դեպքում հայտնի է, որ վերջին ժամանակներս Նավասն առողջական որոշակի խնդիրներ ուներ։