Ժողովուրդի տարեդարձին` ժողովուրդը սիրով եւ համերաշխ էր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, 2011թ. փետրվարի  1-ին լույս տեսավ “Ժողովուրդ” օրաթերթի առաջին համարը: Թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը մեզ հետ ունեցած զրույցում նշել էր, որ “Ժողովուրդը” բոլորինն է, եւ ինքը չի ընդու”նց` անկախ նրանից, թե որ դաշտում են նրանք”,-ասել էր խմբագիրն ու հաստատել մ անկախ, ազատ թերթ է եւ ընդդիմադիր է բոլորին` բոլոր վատ երեւույթներին ու անձաեր տեղեկությունը, որ թերթի մեկամյակի տոնակատարությանը հրավիրվել են թե’  կառավարության անդամներ, թե’ պատգամավորներ, թե’ իշխանության, թե’ ընդդիմության ներկայացուցիչներ, թե’ փաստաբաններ, թե’ լրագրողներ:Իսկապես, “Անի” հյուրանոցում “Ժողովուրդ” օրաթերթին հաջողվել էր հավաքել բոլորին: Սուրբ Սարգսի տոնակատարության օրը միմյանց հետ սիրով ու ջերմ էին ըննդիմադիր դաշտի եւ իշխանության ներկայացուցիչները: Նրանք քաղաքականությունից չէին խոսում: Շամպայնով լի գավաթները իրար էին զարկում, խոսում ամեն թեմայից, նույնիսկ լուսանկարվում: Ծննդյան օրը առանց նվերների չի լինում,  եւ յուրահատուկ նվերներից մեկը ՀՀԿ խոսնակ,”Ժողովուրդ” թերթ.04.02.1920թ.ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովինն էր:Պատմաբան փոխնախագահը պեղել եւ արխիվից հանել էր 1920թ-ին Հայաստանում լույս տեսնող “Ժողովուրդ” օրաթերթի փետրվարի 4-ի համարը, որն էլ նվիրեց թերթի խմբագրությանը: Վերջիներս էլ Է.Շարմազանովին շնորհեցին “Ամենաբաց քաղաքական գործիչ” անվանակարգը: Ըստ թերթի լրագրող Արման Գալոյանի, ԱԺ փոխնախագահը նույնիսկ գիշերն է պատասխանում հարցերին, այն էլ հեռախոսով:Շնորհագրեր շնորհվեցին նաեւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանին, Արա Նռանյանին, Արմեն Մարտիրոսյանին, Նաիրա Զոհրաբյանին,  Արծվիկ Մինասյանին, ինչպես նաեւ շարքային ընթերցողների, արվեստագետների, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանին, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին  եւ այլ ոլորտի ներկայացուցիչների: Իհարկե նաեւ լրագրողներ Կարմեն Դավթյանին եւ Գագիկ Շամշյանին:




Լրահոս