
Կիևի քաղաքապետի ընտրություններում «Ուդար» կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն 96,95% քվեաթերթիկների հաշվարկմնան արդյունքներով ստացել է ձայների 56,55%-ը. տեղեկացնում է BBC-ին:
Ձայների քանակությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում Ալեսյա Օրոբեցը (8,45%), այնուհետև գալիս է ներկայիս քաղաքապետ Վլադիմիր Բոնդարենկոն (7,95%):
Կլիչկոյի կուսակցությունը հաղթում է նաև Կիևի քաղխորհդի ընտրություններում: 1058 ընտրատեղամասերի տվյալների հաշվարկներով (97,78%)՝«Ուդար»-ը ստացել է ձայների 39,72%-ը:
Օլեգ Լյաշկոյի ծայրահեղական կուսակցությունը ստացել է ձայների 9,01%-ը: