Ն. Փաշինյան. Ոստիկանության տեսանյութում բերված պնդումները կեղծ են եւ շինծու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԺ գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ասուլիսում հայտարարեց, որ ոստիկանության տեսանյութում բերված պնդումները կեղծ են եւ շինծու: Փաշինյանը ներկայացրեց  Հայկ Գեւորգյանի դեմ հարուցված քրեական գործով որպես տուժող անցնող  Աշոտ Ֆրանգուլյանի` ՀԺ թղթակցի հետ հարցազրույցի ձայնագրությունը, որով, ըստ էության, ոչ միայն հերքվում են երեկ ոստիկանության տարածած տեսագրության պնդումները, այլեւ` ապացուցում են այն կասկածները, որ այս գործն իրոք, շինծու է:Եվ ահա Փաշինյանի ներկայացրած ձայնագրության մեջ Ֆրանգուլյանը հավաստիացնում է, որ ինքը որեւէ կոտրվածք չունի: Նա ընդամենը ասում է, որ Հայկ Գեւորգյանի հետ խոսակցությունից հետո ինքը նստել է մոտակա “բորդյուրին” ու գլուխը խփել պատին: Մինչդեռ, ըստ ոստիկանության տեսանյութում Ֆրանգուլյանի ու սպիտակ խալաթով անձնավորության հայտարարությունների` տուժողը ստացել է <ձախ ստորին վերջույթի դրսային պճեղի ոչ լրիվկոտրվածք>: Փաշինյանը նաեւ նշեց, թե տեսանյութում Ֆրանգուլյանը պնդում է` իբր իրեն դիպչել է “Նիվա” մեքենայի “շիթը”` պաշտպանիչ վահանակը: Ըստ Փաշինյանի` այդ շիթը գետնիցբարձր է մոտ կես մետր, մինչդեռ մարդկանց պճեղը գետնից բարձր կարող է լինել առավելագույնը 10 սանտիմետր: Սա, ըստ նրա, անառարկելիորեն ապացուցում էր, որ Գեւորգյանի վարած մեքենան չէր կարող որեւէ կերպ “ձախ ստորին վերջւյթի դրսային պճեղի ոչ լրիվ կոտրվածք” պատճառել, ինչպես պնդում են ոստիկանները:”Սա շատ լուրջ սպառնալիք է, որ Հայաստանի Հանրապետությունում մարտի 1-եր կարող են կրկնվել,- իր այսօրվա ասուլիսում նման մտահոգություն հնչեցրեց Հայկական Ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՀԺ թղթակից Հայկ Գեւորգյանի ձերբակալության մասին: “Եթե նրանք հիմա են այս կարգի լկտի կեղծիքներ կատարում, եթե նրանք փորձում են լռեցնել մի լրագրողի, որն ընդամենը շատ փոքրիկ կոռուպցիոն երեւույթներ է բացահայտել, ապա պատկերացրեք` ինչ կլինի այն լրագրողների հետ, ովքեր կբացահայտեն ընտրակեղծիքներ, կբացահայտեն այնպիսի երեւույթներ, որոնք ցույց կտան` ազատ, արդար ընտրություններ անցկացնելու` Սերժ Սարգսյանի խոստումն ընդամենը փուչիկ է, ընդամենը հայաստանյան, միջազգային հանրության աչքերին թոզ փչելու արտահայտություն”,- ասաց Փաշինյանը:




Լրահոս