Հարավարևելյան PSY կատարողի Gangnam Style երգի տեսահոլովակը YouTube-ում բացարձակ ռեկորդ է սահմանել: Հրապարակման պահից` 2012-ի հունիսի 15-ից մինչ օրս այն դիտել է 2 միլիարդ անգամ:
Այս պահին YouTube-ի հաշվիչը արդեն գրանցել է 2 մլրդ 194 հազար դիտում: Այսպիսով՝ օրական տեսահոլովակը դիտում են միջին հաշվով մոտ երեք միլիոն անգամ:
Պարը, որը PSY-ը կատարում է Gangnam Style-ում, այնպիսի տարածում է գտել, որ այն աշխարհում կրկնել են միլիոնավոր մարդիկ` սկսած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունից և բրիտանական զինծառայողներից, վերջացրած Ֆիլիպինների բանտարկյալներով և թայվանյան նավաստիներով:
Հոլովակում ծաղրվում է հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլի հարուստ արվարձաններից մեկի` Քաննամի ապրելակերպը: Թմբլիկ PSY-ը պարում է՝ ձևացնելով, թե ձիու վրա է և լասսո է գցում:
Ավելի վաղ տեսահոլովակը հայտնվել էր Գինեսի գրքում YouTube-ում ամենաշատ ստացված «լայքերի« համար: Այժմ այդ թիվն 8 մլն-ից անց է. տեղեկացնում է BBC-ն: