Ձկնաբուծության ոլորտում լուրջ ստուգումներ կլինեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին մտահոգություն հայտնեց, որ ջրային ռեսուրսների նվազումը կարող է հանգեցնել նրան, որ քաղաքացին ոչ միայն ոռոգման, այլև՝ խմելու ջուր չունենա:

Արամայիս Գրիգորյանը համաձայնեց, որ խնդիրն իսկապես արդիական է, և կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այս խնդրին և  ձեռնարկվել են մի քանի միջոցառումներ, որոնք արդյունքներ են տվել:

«Վարչապետի հրահանգով՝ անհրաժեշտություն է առաջացել լուրջ ստուգումներ անցկացնել ձկնաբուծության ոլորտում, որ կիսով չափ կրճատվի ջրի օգտագործումը», -ասաց նախարարը՝ հավելելով, որ ինքը խորհրդակցել է ՀԿ-ների ու փորձագետների հետ, կստեղծեն գիտական խորուրդ, որ հստակ որոշում կայացնեն, ապա իրագործեն ծրագիրը:

«Տարիներ առաջ ձկնաբույծները պատրաստակամություն հայտնեցին զբաղվել ձկնարտադրությամբ, բոլորս ողջունեցինք, բայց մենք այսօր տեսնում ենք խնդիրներ: Ուրեմն ծրագիր իրականացնելուց առաջ պետք է լավ ուսումնասիրել»,- եզրափակեց նախարարը:




Լրահոս