Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 4-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներն անձին առևանգելու համար ոստիկանության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Սայաթ նովա 13 շենքում գրանցված, սակայն Ձորափի 19 հասցեում բնակվող 45-ամյա Աշոտ Երիցյանին։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Երիցյանը հունվարի 2-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, Երևանի Պարոնյան փողոցի վրա գտնվող “Մոսկարադ” կարաոկե ակումբից խաբեությամբ առևանգել է Երևանի Շերամի 89 շենքի բնակիչ 24-ամյա Արտակ Գրիգորյանին։ Նա առևանգվածին ստիպողաբար խցկել է “Մերսեդես” մակնիշի 10 ՕT 100 համարանիշի ավտոմեքենան և տարել անհայտ ուղղությամբ։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում նյութեր են նախապատրսատվում։ Ըստ ֆոտոլրագրողի հավանաբար կհարուցվի քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի (մարդուն առևանգելը) հատկանիշներով։Քիչ առաջ նա ոստիկաններին պատմում և ցույց էր տալիս, թե ինչպես է քաղաքացուն տեղավորել ավտոմեքենայի բեռնախցիկում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Երիցյանը “Ուրարտու” ռեստորանային համալիրի սեփականատերն է։ Նախաքննության շահերից ելնելով՝ ֆոտոլրագրողը որոշ մանրամասներ չի հայտնում։ Կենտրոնականի բաժնի մոտ հավաքվածները պատմում էին, որ ոստիկանությունը լավա օպերատիվորեն բացահայտեց հանցագործությունը. հուսով ենք, կատարվածի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Երիցյանը հանցագործ աշխարհում հայտնի, Լենինականցի օրենքով գող, Սուրեն Ավետիսյանի՝ Պաշի Սուրոյի մոտ ազգականներից է։ Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:
Քաղաքացուն առեվանգելու համար հայտնաբերվել եվ բերման է ենթարկվել հայտնի գործարարը (ֆոտոշարք)
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ