
«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ մայիսի 31-ին իրազեկման ակցիա կանցկացնի Երևանի կենտրոնում՝ մարդկանց հորդորելով դիմումներ գրել իրենց գործատուներին և պահանջել չգանձել 5 տոկոս պարտադիր վճարը: Ակցիայի մասնակիցները ժամը 18:00-ից հավաքվելու են Մատենադարանի մոտ:
«Մեր համաքաղաքացիներին տեղեկացնենք կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված մեր միասնական հաղթանակներից ևս մեկի, բայց ոչ վերջինի մասին և դիմումների ձևերը բաժանենք, որպեսզի նրանք ևս դիմումներ գրեն իրենց գործատուներին, որպեսզի պահումներ չանեն իրենց աշխատավարձից»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: