Գիտնականները մեղադրում են Շեքսպիրին պատմական ճշմարտութան խեղաթյուրման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի թագավոր Ռիչարդ III-ը սապատավոր չէր, ինչպես որ նրան պատկերել է Վիյլամ Շեքսպիրը, ով հայտնի է դարձել իր պիեսների շնորհիվ: Այսպիսին են միջին դարում ապրած թագավորի կմախքի ուսումնասիրման տվյալները. գտնում են գիտնականները:

Բոսվորտի դաշտում 1485-ի ճակատամարտում զոհված Ռիչարդ III-ի մասունքները մի քանի տարի առաջ հայտնաբերվել են և նույնականացվել բրիտանացի հնէաբանների կողմից: Թագավորի կմախքը գտել են Լեստեր քաղաքի ավտոկանգառներից մեկի տարածքում:

Պահպանված նյութի մանրազնին ուսումնասիրություն կատարելով՝ գիտնականները եկել են միանշանակ եզրակացության. հաղորդում է Vladtime-ը:

Մասնագետներն աներկբա հայտարարել են, որ պատմական դեմքը տառապել է սկոլիոզով, սակայն նրա արտաքինը նման չէ եղել «ծուռ դոդոշին», ինչպես նրան անարդացիորեն կոչել են շեքսպիրյան ստեղծագործության հերոսները:




Լրահոս