Որ դեպքում պատգամավորը կողմ կլինի համայնքների խոշորացմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով՝ համայնքների խոշորացման ծրագիրը շատ նուրբ հարց է, որը պետք է քննարկվի բնակչության հետ:  Այս մասին նշելով լրագրողների հետ զրույցի ընթացքում՝ նա հավելեց, թե ինքը կողմ է համայքների խոշորացմանը միայն մեկ տարբերակի դեպքում, եթե նախկինի պես վարչական շրջաններ ստեղծվեն:

«Նման ձևով համայնքները համաձայնեն, կարծես թե հակասություն չկա: Ցանկացած 2-3 գյուղ, եթե ուզում են միացնեն, գիտենք, որ խոշոր գյուղը միշտ ունենալու է գյուղապետ, և այլ, և այլ, գյուղերը միմյանց հետ միշտ հակասության մեջ են լինելու, եթե 2 գյուղով որոշեն միացնել, չեն համաձայնելու բանկիչները»,-նշեց նա:

Լյովա Խաչատրյանի խոսքով՝ հաճախ հարևան գյուղերի բնակիչները հակասություններ են ունենում միմյանց հետ, և հիմա այդ հակասությունները գլուխ կբարձրացնեն:

«Մեկի անասունն է մտել մյուսի դաշտը, մեկի ջուրն է ոռոգման շատ, քիչ, մեկը տալիս է, մեկը չի տալիս»,-ասաց նա:




Լրահոս