Բաղըշ. Թող ապացուցեն Ցեղասպանության փաստը, եվ մենք ներողություն կխնդրենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը հայտարարել է, որ “Հայոց ցեղասպանության` փաստերով ապացուցման դեպքում Թուրքիան ներողություն կխնդրի հայերից”: Բաղըշը նման հայտարարությամբ հանդես է եկել արաբական Al Jazeera հեռուստաալիքի հետ զրույցում:Լրագրողի այն հարցին, թե Թուրքիան կճանաչի՞ արդյոք Հայոց ցեղասպանությունը, թուրք պաշտոնյան ասել է. “Եթե դա պատմականորեն եւ գիտականորեն, եւ որ ավելի կարեւ որ է, միաձայն ճանաչվի որպես իրական փաստ, ապա ինչու ոչ”:Բաղըշն այնուհետ հավելել է, թե իբր յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ մութ պահեր կան. “Կարո՞ղ եք նշել մի ժողովրդի, որն իր պատմության մեջ չունենա մութ էջեր, կամ ցավ”:Թուրք պաշտոնյան նշել է նաև, որ թուրքական կողմը պատմության արխիվները բացելու և ուսումնասիրություն անցկացնելու առաջարկով դիմել էր հայկական կողմին, ինչը, սակայն, մերժվել էր: “Ցավոք սրտի, Հայաստանի կառավարությունը խիզախություն չունեցավ ընդունել այդ առաջարկը”,-հայտարարել է նա:Անդրադառնալով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագծի ընդունմանը` Բաղըշն ասել է, թե դա  Թուրքիայի համար առոչինչ է: 




Լրահոս