
Վերջին տարիներին Երևանի շենքերին վեր խոյացած նորագոյացությունները բավական անճոռնի տեսք հաղորդեցին մայրաքաղաքին: Վերին հարկերի բնակիչների զավթողական քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ ամենքը, իրենց ճաշակին և հնարավորություններին համապատասխան, շինություններ «տեղադրեցին» եղածի վրա:
Պատկան կառույցներն, իհարկե, աչք են փակել ու աչք են փակելու: Հայտնի է, որ նման «շինթույլտվությունները» տրվում են որոշակի գումարի դիմաց, իսկ Երևանի տեսքի ապականումը. ինչպես armlur.am-ի ֆոտոշարքն է ապացուցում, որևէ մեկին չի անհանգստացնում: