Մոսկվայի մարզում «օրենքով գող» է սպանվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոն, ով հայտնի է Տիմոխա մականունով, գնդակահարվել էր Օդինցովսկի շրջանի եկեղեցու մոտ. մայիսի 31-ին հայտնել է «Интерфакс»-ը՝ հղում անելով Մոսկվայի մարզի ՆԳՆ մամլո ծառայությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Զնամենսկոյե գյուղում: Անհայտ անձը գնդակահարել է քրեական հեղինակությանը եկեղեցու մուտքի մոտ: Ստացված վնասվածքներից տղամարդը տեղում մահացել է: Հանցագործին հաջողվել է փախչել, այդ կապակցությամբ մարզում հատուկ իրավապահ գործողություններ են իրականացվել, սպանության կապակցությամբ հարուցվել է քրեական գործ:

Բելոռուս Տիմոշենկոն եղել է ամենահեղինակավոր «օրենքով գողերից»:

Այս տարվա հունվարին նա ձերբակալվել էր Ռյազանսկոյե պողոտայի վրա գտնվող գիշերային հաստատություններից մեկի մոտ: Վաղաժամկետ-պայմանական կարգով ազատ արձակված Տիմոշենկոն իրավունք չուներ երեկոյան ժամերին տանից դուրս գալ: Ոստիկանության բաժանմունքում Տիմոխան հրաժարվել է գողական տիտղոսից, ինչից հետո քրեական շրջանակներում նրան սկսեցին մեղադրել ոստիկանության հետ կապերի մեջ:

foto




Լրահոս