Փետրվարի 5-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի ճանապարհին դիակ կա:Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, Գյումրիի բնակիչ, 1960թ. ծնված Խաչատուր Մեդոյանը Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իր ԳԱԶ-31105 մակնիշի ավտոմեքենայի անիվը փոխելիս վրաերթի է ենթարկվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից և տեղում մահացել:Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ ավտոմեքենան և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն
վարորդը վրաերթի է ենթարկվել անվադողը փոխելիս եվ մահացել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ