
Պորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է բաց թողնել Աշխարհի առաջնությունը. գրում է El Pais-ը:
«Ռոնալդուի առողջությունն ավելի կարևոր է: Եթե մինչև հունիսի 15-ը նա չառողջանա, նրան կփոխարինենք մեկ այլ ֆուտբոլիստով»,- ասել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Պաուլո Բենտուն:
Ըստ եղած նախնական տեղեկությունների՝ բորբոքված է Ռոնալդուի ծնկատակի ջիլը:
ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն` ազգային հավաքականները թիմերի վերջնական կազմը պետք է ներկայացնեն մինև հունիսի 2-ը, սակայն նույն ՖԻՖԱ-ն հնարավորություն է տալիս փոխել վնասվածք ստացած ֆուտբոլիստին մինև հունիսի 15-ը: