
Ֆիլիպիններում այսօր առավոտյան տեղի ունեցած երկրաշարժերի զոհ է դարձել երեխա: 6,7-ից 4,8 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել Նեգրոս կղզում` երկրի մայրաքաղաք Մանիլայից մոտ 500 կմ հեռավորության վրաՏարերքի զոհ է դարձել մի երեխա, որը ճզմվել է բետոնե պատի հարվածից: Մի շարք բնակավայրերում երկրաշարժից անմիջապես հետո խուճապ է առաջացել` մարդիկ լքել են տները, խանութներն ու հաստատությունները: Տեղական իշխանությունների տվյալով` մի քանի շենքերի հասցվել է նյութական վնաս:Ներկայում ճշտվում են հնարավոր զոհերի ու տուժածների անունները: