
Անցած տարի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը 14.1-ական տոկոսով են աճ արձանագրել, այսօրվա ասուլիսին այս ցուցանիշը դրական գնահատեց ինչը Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյան: Նա բնական համարեց շինարարության շուրջ 11% անկումը: Նրա խոսքով՝ հարկային մուտքերում եկամտահարկն ու շահութահարկը նվազել են մոտ 28%-ով, պետք է դրանք ավելացնել եւ հասցնել մինչեւ 50%-ի:”Անցած տարվա տվյալները հուսադրող են հատկապես արդյունաբերության մասով, բայց թերությունն այն է, որ հիմնականում հանքահումքային արտադրանք ենք արտահանում: Պետք է աշխատել պատրաստի արտադրանք արտահանելու ուղղությամբ”,- ասաց Վ. Սաֆարյանը: Նրա կարծիքով Կառավարության համար առաջին խնդիրը այս տարի լինելու է ստվերային տնտեսությունը, որը պետքա կրճատվի: