
Դոնեցկի օդանավակայանից զոհվածների մարմինները դուրս բերելու փորձերի ժամանակ սպանվել է ևս 6 աշխարհազորային. տեղեկացրել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության վարչապետ Ալեքսեյ Բորոդայը:
Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս ԴԺՀ ղեկավարությունը պատրաստվում է դիմել «Կարմիր խաչի» միջազգային կազմակերպությանը՝ Դոնեցկի օդանավակայանի տարածքից սպանվածների դիակների դուրսբերմանը օգնելու խնդրանքով:
Մինչդեռ Կիևի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի զինված ուժերն օդանավակայանի վրա երկու հարձակում են հետ մղել: