
Խաղաղ օվկիանոսում Մեքսիկայի Խալիսկո նահանգի ափերի մոտ տեղի է ունեցել 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Զոհերի և ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում: